Հա

Մարզական

17/02/2020 - 11:50

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախօսը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախօսը:

«alikonline.ir» - Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախօսը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային խաղերի համար ընտրւել է «Միաւորւած զգացմունքներով» (United by emotion) կարգախօսը: Կազմկոմիտէն կարգախօսի ընտրութիւնը կապում է Խաղերով մարդկանց միաւորելու նպատակով` ձգտելով յաջող անցկացնել Օլիմպիադան:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կը հիւրընկալի Տոկիոն: Դրանք կը մեկնարկեն յուլիսի 24-ին եւ կը եզրափակւեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մօտ 11 հազար մարզիկներ կը մրցեն 33 մրցաձեւերում: Հեռաւոր 1964 թւականից յետոյ Տոկիոն երկրորդ անգամ կը հիւրընկալի Օլիմպիական խաղերը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտէն արդէն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1.2 կգ. եւ ունի ոսկէ սակուրայի տեսք: Ջահը վերեւից յիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կը վառվի 2020 թւականի մարտի 11-ին, ըստ աւանդոյթի, Յունաստանում: Այն Ճապոնիա կը տեղափոխւի 2020 թւականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կը սկսւի Ֆուկուսիմայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։