Հա

Մարզական

18/02/2020 - 08:40

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական ակումբների անյաջող ընթացքը շարունակւում է

Իրանական թիմերը շարունակում են անյաջող հանդէս գալ Ասիայի Չեմպիոնների լիգայ 2020 թւականի մրցաշրջանում: Երէկ՝ փետրւարի 17-ին մեկնարկեց խմբային փուլի 2-րդ տուրը:

«alikonline.ir» - Իրանական թիմերը շարունակում են անյաջող հանդէս գալ Ասիայի Չեմպիոնների լիգայ 2020 թւականի մրցաշրջանում: Երէկ՝ փետրւարի 17-ին մեկնարկեց խմբային փուլի 2-րդ տուրը:

A խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը հիւրընկալւել էր Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին: Հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպումն աւարտւեց սաուդական թիմի յաղթանակով՝ 2:1 հաշւով:

Յատկանշական է, որ հանդիպման 88-րդ րոպէին Արսալան Մոթահարիին յաջողւեց գրաւել մրցակցի դարպասը: Այս գոլի շնորհիւ «Էսթեղլալ»-ը կարող էր խուսափել պարտութիւնից, սակայն, հարաւկորէացի եզրային մրցավարը թոյլ տւեց կոպիտ սխալ, «Էսթեղլալ»-ի մէկ այլ ֆուտբոլիստի՝ Մոհամմադ Դանեշգարի մօտ գրանցելով խաղից դուրս վիճակ:

Այսպիսով, 2 տուրից յետոյ «Էսթեղլալ»-ը վաստակած 1 միաւորով հանգրւանել է A խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում: Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ն եւ ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ն 4-ական միաւորով զբաղեցնում են աղիւսակի առաջին երկու հորիզոնականները, իսկ Իրաքի «Ալ Շորթա»-ն 1 միաւորով 4-րդն է:

B խմբում Մաշհադի «Շահրէ Խոդրօ»-ն Տաշկենդում ուժերը չափեց ուզբեկական «Պախտակոր»-ի հետ: Մաշհադեան ակումբը թէեւ առաջին խաղակէսում կարողացաւ դիմանալ «Պախտակոր»-ի ճնշմանը, սակայն, 2-րդ խաղակէսում 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ պարտւելով 0:3 հաշւով:

Սա «Շահրէ Խոդրօ»-ի երկրորդ անընդմէջ պարտութիւնն էր, որի արդիւնքում էլ թիմն առանց միաւորի եզրափակում է B խմբի մրցաշարային աղիւսակը:

C խմբում «Փերսփոլիս»-ն այսօր մրցակցի դաշտում ուժերը կը չափի ԱՄԷ-ի «Շարջա»-ի հետ, իսկ D խմբում Սպահանի «Սեփահան»-ը Դուհայում կը մրցի Կատարի «Ալ Սաադ»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։