Հա

Մարզական

18/02/2020 - 08:35

Laureus World Sports Awards. «Լիոնէլ Մեսսին եւ Լուիս Հեմիլթոնը՝ 2019 թւականի լաւագոյն մարզիկներ»

Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի առաջատար Լիոնէլ Մեսսին Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչւել է 2019 թւականի լաւագոյն մարզիկ:

«alikonline.ir» - Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի առաջատար Լիոնէլ Մեսսին Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչւել է 2019 թւականի լաւագոյն մարզիկ:

Տարւայ լաւագոյն մարզիկի կոչմանն արժանացել է նաեւ «Ֆորմուլա-1»-ի վեցակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: Տեղեկացնում է News.am-ը:

Մրցանակին յաւակնում էին նաեւ իսպանացի թենիսիստ Ռաֆայէլ Նադալը, պրոֆեսիոնալ գոլֆի մարզիկ, ամերիկացի Թայգէր Վուդսը, քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգէն եւ իսպանացի մոտոարշաւորդ Մարկ Մարկեսը:

Նշենք, որ Լիոնէլ Մեսսին Laureus World Sports Awards-ի պատմութեան մէջ դարձաւ թիմային մարզաձեւերը ներկայացնող առաջին մարզիկը, որն արժանացաւ տարւայ լաւագոյն մարզիկի կոչմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։