Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ Սիմոն Մարտիրոսեանը երկրորդն է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարւայ լաւագոյն ծանրորդ» մրցոյթում:
«alikonline.ir» - Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ Սիմոն Մարտիրոսեանը երկրորդն է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարւայ լաւագոյն ծանրորդ» մրցոյթում:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` IWF-ի` միջազգային ֆեդերացիայի քւէարկութեան արդիւնքում Մարտիրոսեանը հաւաքել է 5.514 ձայն: Առաջին տեղում աշխարհի, Եւրոպայի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է` 17.084 ձայնով:
2019 թւականին Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն: Նախորդ տարւայ վերջին յայտնի դարձաւ, որ Մարտիրոսեանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդդինովի` դեռեւս 2012 թւականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: