Հա

Մարզական

24/02/2020 - 09:00

Մխիթարեանը փայլեց, «Ռոմա»-ն յաղթեց խոշոր հաշւով

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոմա»-ն երէկ՝ փետրւարի 23-ին սեփական յարկի տակ խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան մատնեց «Լեչչէ»-ին:

«alikonline.ir» - Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոմա»-ն երէկ՝ փետրւարի 23-ին սեփական յարկի տակ խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան մատնեց «Լեչչէ»-ին:

Հանդիպման 13-րդ րոպէին Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի փոխանցումից յետոյ թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդէրը բացեց հանդիպման հաշիւը:

37-րդ րոպէին ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը Հենրիխ Մխիթարեանը հաշիւ դարձրեց 2:0: Եւս երկու գոլ «Գայլեր»-ը խփեցին երկրորդ կէսում: Նախ, 69-րդ րոպէին աչքի ընկաւ Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպէին խաղի վերջանահաշիւը ձեւակերպեց Ալեքսանդր Կոլարովը:

Այս յաղթանակի շնորհիւ «Ռոմա»-ն 42 միաւորով ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղիւսակի 5-րդ հորիզոնականում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։