Հա

Մարզական

26/02/2020 - 10:00

ՈՒԵՖԱ-ն կարող է չեղարկել Եւրօ-2020-ի անցկացումը

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշէլ Ուվան չի բացառել, որ Չինաստանից տարածւած կորոնավիրուսի պատճառով ամռանը տեղի ունենալիք ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնը կարող է չեղարկւել կամ յետաձգւել:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշէլ Ուվան չի բացառել, որ Չինաստանից տարածւած կորոնավիրուսի պատճառով ամռանը տեղի ունենալիք ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնը կարող է չեղարկւել կամ յետաձգւել. տեղեկացնում է News.am-ը:

«Մենք ամենայն ուշադրութեամբ հետեւում ենք իրադարձութիւնների զարգացմանը եւ մշտական կապի մէջ ենք առողջապահական միջազգային կառոյցների հետ:

Մենք չենք ցանկանում, որ Եւրոպայի առաջնութիւնը նախատեսւած ժամկէտում տեղի չունենայ, սակայն չենք կարող վտանգել նաեւ մարդկանց առողջությունը»,- Ուվայի խօսքը փոխանցում է Rai Radio 1 Sport-ը:

Տեղեկացնենք, որ Եւրօ-2020-ը նախատեսւած է անցկացնել յունիսի 12-ից յուլիսի 12-ը:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումները կանցկացւեն առանց հանդիսականի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։