Հա

Մարզական

27/02/2020 - 08:20

Չեմպիոնների լիգա. «Սիթի»-ի հրաշալի comeback-ը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ եւս երկու հանդիպում:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ եւս երկու հանդիպում:

Մադրիդի «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում «Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին:

Լարւած պայքարում անցած այս դիմակայութեանը հաշիւը բացւեց 60-րդ րոպէին, երբ Վինիսիուս Ժունիորի փոխանցումից յետոյ Իսկոն դարձաւ գոլի հեղինակ: Թւում էր, թէ ամէն ինչ լաւ է ընթանում «Արքայական ակումբ»-ի համար, սակայն, 78-րդ րոպէին «Սիթի»-ի բրազիլացի յարձակւող Գաբրիէլ Ջեզուսը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 81-րդ րոպէին «Ռէալ»-ի պաշտպան Դանի Կարւախալը սեփական տուգանային հրապարակում Ռահիմ Ստերլինգի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները՝ մրցակցին պարգեւելով 11 մետրանոց հարւած, որն էլ անվրէպ իրացրեց Կեւին դէ Բրոյնէն: «Ռէալ»-ը սեփական դաշտում պարտւեց 1:2 հաշւով, եւ չափազանց բարդ առաջադրանք է ունենալու պատասխան խաղում:

Օրւայ միւս հանդիպումը կայացաւ Լիոնի «Ստադ դե Գերլանդ» մարզադաշտում, ուր ուժերը չափեցին «Օլիմպիկ Լիոն»-ն ու «Իւվենտուս»-ը: Ֆրանսիական ակումբը յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման միակ գնդակը 31-րդ րոպէին խփեց Լուկա Տուսարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։