Հա

Մարզական

01/03/2020 - 08:30

«Լիւերպուլ»-ի անպարտելի շարքն ընդհատւեց 45-րդ խաղում

Անգլիայի Պրեմիէր լիգայի 28-րդ տուրում առաջատար «Լիւերպուլ»-ը կրեց իր առաջին պարտութիւնը:

«alikonline.ir» - Անգլիայի Պրեմիէր լիգայի 28-րդ տուրում առաջատար «Լիւերպուլ»-ը կրեց իր առաջին պարտութիւնը:

Մրցաշարային աղիւսակի յետնապահներից մէկի՝ «Ուոթֆորդ»-ի դէմ արտագնայ խաղում «Լիւերպուլ»-ը նման չէր ինքն իրեն, եւ պարտւեց 0:3 հաշւով:

Սա Անգլիայի առաջնութեան այս մրցաշրջանում Իւրգէն Կլոպի սաների առաջին պարտութիւնն էր, որն էլ ընդհատեց 44 անպարտելի խաղի նրանց շարքը: «Լիւերպուլ»-ը Պրեմիէր լիգայում պարտութիւն չէր կրել անցած առաջնութեան 22-րդ տուրից՝ այս ընթացքում տանելով 39 յաղթանակ եւ 5 խաղ աւարտելով ոչ ոքի։ Մինչ «Ուոթֆորդ»-ի հետ հանդիպումը, այս մրցաշրջանում «Լիւերպուլ»-ը տարել էր 26 յաղթանակ, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ էլ խաղացել էր ոչ ոքի՝ 1։1։

Այսպիսով «Լիւերպուլ»-ին չյաջողւեց կրկնել «Արսենալ»-ի պատմական ռեկորդը: «Զինագործներ»-ը 2003 թւականի մայիսից մինչեւ 2004 թւականի հոկտեմբեր Անգլիայի առաջնութիւնում չէին պարտւել 49 անընդմէջ խաղում։

Հանդիպման աւարտից յետոյ «Լիւերպուլ»-ի գլխաւոր մարզիչ Իւրգէն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ 0:3 հաշւով պարտութիւնը․«Նրանք արեցին այն, ինչ մենք էինք ուզում անել, իսկ մենք չկարողացանք։ Խաղի առաջին հատւածը հեշտ չստացւեց։ Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց շատ յաճախ սխալ դիրք էինք ընտրում ու պարտւում մենապայքարներում։ Չնայած դժւար է, բայց պէտք է ընդունել, որ մենք այսօր վատ տեսք ունեինք։ Երբ դու յաղթում ես, հրաշալի է, իսկ երբ պարտւում ես, պէտք է տղամարդավարի դա ընդունես»,- ասել է Կլոպը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։