Հա

Մարզական

01/03/2020 - 08:00

ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարաւորութիւնը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն յայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպութիւնը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսւած միջազգային հանդիպումները:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն յայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպութիւնը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսւած միջազգային հանդիպումները: Գրում է News.am-ը:

«Առողջ մարդիկ աւելի կարեւոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պէտք է ուշադրութեամբ հետեւենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:

Եթէ վիրուսը շարունակի էլ աւելի մեծ թափ հաւաքել, ապա մենք կը չեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խօսքը մէջբերում է The Guardian-ը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւել է 83.272 մարդ: Վիրուսը յայտնաբերւել է աշխարհի 53 երկրում:

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնութեան հանդիպումների մեծ մասը կանցկացւի առանց հանդիսականի: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։