Հա

Մարզական

02/03/2020 - 08:40

244-րդ El Clásico-ն՝ «արքաեական» երանգաւորմամբ. «Ռէալ»-«Բարսա»՝ 2:0

Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ աշխարհի ակումբային ֆուտբոլի գլխաւոր դիմակայութիւնը՝ իսպանական El Clásico-ն: Սա վաղեմի ախոյեանների՝ «Ռէալ Մադրիդ»-ի եւ «Բարսելոնա»-ի 244-րդ դիմակայութիւնն էր Լա Լիգայում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ աշխարհի ակումբային ֆուտբոլի գլխաւոր դիմակայութիւնը՝ իսպանական El Clásico-ն: Սա վաղեմի ախոյեանների՝ «Ռէալ Մադրիդ»-ի եւ «Բարսելոնա»-ի 244-րդ դիմակայութիւնն էր Լա Լիգայում:

Մադրիդի «Սանտիագօ Բերնաբէու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին կէսում աւելի լաւ տպաւորութիւն էին թողնում կատալոնացիները, որոնք երեք դրւագում ունէին «Ռէալ»-ի դարպասը գրաւելու իրական հնարաւորութիւն, որոնք, սկայան, չարդիւանւորւեցին մադրիդեան ակումբի բելգիացի դարպասապահ Տիբօ Կուրտուայի յստակ գործողութիւնների շնորհիւ:

Երկրորդ խաղակէսում, սակայն, հանդիպման պատկերը կտրուկ փոխւեց: «Ռէալ»-ի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնութեանը, եւ հանդիպման 71-րդ րոպէին Տոնի Կրուսի հիանալի փոխանցումից յետոյ բրազիլացի յարձակւող Վինիսիուս Ժունիորը բացեց հանդիպման հաշիւը:

Մրցավարի աւելացրած ժամանակի 2-րդ րոպէին «Ռէալ»-ի կազմում փոխարինման դուրս եկաւ դոմինիկացի յարձակւող Մարիանոն, որն էլ անմիջապէս գրաւեց «Բարսելոնա»-ի դարպասը: «Ռէալ Մադրիդ»-ը յաղթեց 2:0 հաշւով, եւ 56 միաւորով բարձրացաւ մրցաշարային աղիւսկաի առաջին հորիզոնականը:

Նշենք, որ 2016 թւականի ապրիլից ի վեր, սա իսպանական Լա Լիգայում «Բարսելոնա»-ի նկատմամբ «Ռէալ Մադրիդ»-ի առաջին յաղթանակն էր:

Յիշեցնենք, որ 244 El Clásico-ներում թիմերից իւրաքանչիւրը տարել է 96 յաղթանակ: 52 հանդիպում աւարտւել է ոչ ոքի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։