Հա

Մարզական

02/03/2020 - 10:30

Հենրիխ Մխիթարեանը շարունակում է փայլել «Ռոմա»-ի կազմում

Իտալիայի առաջնութեան 26-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնայ խաղում 4:3 հաշւով առաւելութեան է հասել «Կալեարի»-ի նկատմամաբ:

«alikonline.ir» - Իտալիայի առաջնութեան 26-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնայ խաղում 4:3 հաշւով առաւելութեան է հասել «Կալեարի»-ի նկատմամաբ: «Գայլեր»-ի յաղթանակում կրկին առանցքային դերակատարութիւն է ունեցել Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը, որը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման 41-րդ րոպէին Հենրիխ Մխիթարեանի փոխանցումից յետոյ, Նիկոլա Կալինիչը խփել է «Ռոմա»-ի երկրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ: Ինքը՝ Մխիթարեանը, հանդիպման 81-րդ րոպէին սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովի իրացրած տուգանայինից յետոյ դարձել է «Ռոմա»-ի 4-րդ գոլի հեղինակը:

«Գայլեր»-ի կազմում միւս գնակը խփել է Ջասթին Կլոյւերտը:

Այս յաղթանակի շնորհիւ «Ռոմա»-ն 45 միաւորով ամրապնդել է դիրքերը մրցաշարային աղիւսակի 5-րդ հորիզոնականում:

Յիշեցնենք, որ «Լեչչէ»-ի դէմ Իտալիայի առաջնութեան նախորդ խաղում եւս Մխիթարեանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: «Ռոմա»-ն յաղթել էր 4:0 հաշւով:

Իտալիայի ընթացիկ առաջնութիւնում «Ռոմա»-ի կազմում Մխիթարեանը մասնակցել է 13 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։