Հա

Մարզական

04/03/2020 - 08:50

Տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանութիւնը

Ամստերդամում, երէկ՝ մարտի 3-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանութիւնը:

«alikonline.ir» - Ամստերդամում, երէկ՝ մարտի 3-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանութիւնը:

A դիւիզիոնի առաջին խմբում ընդգրկւել են Հոլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Իտալիան եւ Լեհաստանը, երկրորդ խմբում՝ Անգլիան, Բելգիան, Դանիան եւ Իսլանդիան, երրորդ խմբում՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Շւեդիան եւ Խորւաթիան, իսկ չորրորդ խմբում՝ Շւէյցարիան, Իսպանիան, Ուկրայինան եւ Գերմանիան:

Հայաստանի ազգային հաւաքականն ընդգրկւած է C դիւիզիոնի երկրորդ խմբում, ուր նրա մրցակիցներն են լինելու Էստոնիան, Հիւսիսային Մակեդոնիան եւ Վրաստանը:

Սա նշանակում է, որ մենք կովկասեան դերբիի՝ Հայաստան-Վրաստան դիմակայութեան ականատեսն ենք լինելու, որը յիշեցնելու Սովետական Միութեան ֆուտբոլի առաջնութիւնում Երեւանի «Արարատ»-ի եւ Թբիլիսիի «Դինամօ»-ի դիմակայութիւնը:

Յիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 2021 թւականի յունիսին:

Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Պորտուգալիայի հաւաքականն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։