Հա

Մարզական

04/03/2020 - 09:40

ՊՍԺ-ն արգելել է Մբապէին մասնակցել Օլիմպիական խաղերին

Փարիզի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի ազգային հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէն չի մասնակցի Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:

«alikonline.ir» - Փարիզի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի ազգային հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէն չի մասնակցի Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին: Ըստ News.am-ի՝ յայտնում է France Bleu-ն:

ՊՍԺ-ի ղեկավարութիւնը հրաժարւել է նախամրցաշրջանային հաւաքի ընթացքում բաց թողնել Մբապէին: Ֆրանսիացի յարձակւողը Եւրոպայի առաջնութեան աւարտից յետոյ կը միանա ՊՍԺ-ին:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Մբապէն ընդգրկւել է Ֆրանսիայի օլիմպիական հաւաքականի նախնական յայտացուցակում:

Մբապէն յայտարարել էր, որ եթէ ՊՍԺ-ի ղեկավարութիւնը թոյլատրի, ապա ինքը մեծ սիրով կը մասնակցի Օլիմպիական խաղերին:

Նշենք, որ ամառային Օլիմպիական խաղերը կը մեկնարկեն յուլիսի 22-ին եւ կաւարտւեն օգոստոսի 8-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։