Հա

Մարզական

10/03/2020 - 10:20

Օլիմպիական կրակի բոցավառման արարողութիւնը Յունաստանում տեղի կունենայ առանց հանդիսականների

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման եւ փոխանցման արարողութիւնը Յունաստանում կանցկացւի առանց հանդիսականների, լրագրողների եւ հիւրերի, հաղորդում է Յունաստանի Ազգային օլիմպիական կոմիտէի մամուլի ծառայութիւնը։

«alikonline.ir» - Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման եւ փոխանցման արարողութիւնը Յունաստանում կանցկացւի առանց հանդիսականների, լրագրողների եւ հիւրերի, հաղորդում է Յունաստանի Ազգային օլիմպիական կոմիտէի մամուլի ծառայութիւնը։ Պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն է։ Գրում է News.am-ը:

Արարողութիւնը տեղի կունենայ մարտի 12-ին Հին Օլիմպիայում մօտ 100 մասնակիցներով։ Կը լինի ուղիղ հեռարձակում։ Փոխանցման արարողութիւնը նախատեսւած է մարտի 19-ին Աթենքում։

Դերասաններն ու կազմակերպիչներն արարողութեան փորձերը եւս կանցկացւեն առանց լրագրողների եւ հիւրերի ներկայութեան։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսւած են յուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Չի բացառւում, որ Ճապոնիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով Խաղերի անցկացումը յետաձգւի մինչեւ աշուն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։