Հա

Մարզական

10/03/2020 - 09:30

Իտալիան 1 ամսով դադարեցրել է երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը

Իտալիայի կառավարութիւնը որոշում է ընդունել մինչեւ ապրիլի 3-ը դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը:

«alikonline.ir» - Իտալիայի կառավարութիւնը որոշում է ընդունել մինչեւ ապրիլի 3-ը դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Sky Sports-ը:

Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս Իտալիայում չեն անցկացւի Իտալիայի ֆուտբոլային առաջնութիւնները, Չեմպիոնների լիգայի, Եւրոպայի լիգայի հանդիպումները, նաեւ միւս բոլոր մարզական միջոցառումները:

Իտալիայում անցկացւելիք Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի հանդիպումների վերաբերեալ ՈՒԵՖԱ-ն աւելի ուշ պաշտօնական յայտարարութիւն կը տարածի:

Աւելի վաղ Իտալիայի կառավարութիւնը որոշում էր ընդունել մինչեւ ապրիլի 3-ը երկրում տեղի ունեցող բոլոր մարզական միջոցառումներն առանց հանդիսականների անցկացնելու մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։