Հա

Մարզական

11/03/2020 - 08:10

Չեմպիոնների լիգա. «ՌԲ Լայպցիգ»-ն ու «Ատալանտա»-ն քառորդ եզրափակչում են

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում յայտնի դարձան առաջին երկու դիմակայութիւնների յաղթողները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում յայտնի դարձան առաջին երկու դիմակայութիւնների յաղթողները:

Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում «ՌԲ Լայպցիգ»-ը հիւրընկալել էր «Տոտենհեմ»-ին: Երկու թիմերի լոնդոնեան դիմակայութիւնն աւարտւել էր գերմանական ակումբի յաղթանակով՝ 1:0 հաշւով:

Պատասխան խաղում եւս Իւլիան Նագելսմանի գլխաւորած թիմը որեւէ շանս չտւեց Ժոզէ Մոուրինեոյի սաներին: «ՌԲ Լայպցիգ»-ը յաղթեց 3:0 հաշւով: Տանտէրերի կազմից աչքի ընկան Մարսէլ Զաբիտցէրը, որը դարձաւ դուբլի հեղինակ եւ Էմիլ Ֆորսբերգը:

Երկու թիմերի ընդհանուր դիմակայութեան արդիւնքում գրանցւեց 4:0 հաշիւը յօգուտ՝ «ՌԲ Լայպցիգ»-ի:

Կորոնավիրուսի պատճառով, «Մեստալեա» ստադիոնի դատարկ թրիբունաների ֆոնին իսպանական «Վալենսիա»-ն հիւրընկալել էր իտալական «Ատալանտա»-ին: Երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր իտալական ակումբի յաղթանակով՝ 4:1 հաշւով:

Պատասխան խաղում եւս յաջողութեան նժարն իտալական ակումբի կողմն էր: Գոլառատ խաղում «Ատալանտա»-ն յաղթեց 4:3 հաշւով: «Ատալանտա»-ի կազմից պոկերի հեղինակ դարձաւ սլովենացի յարձակւող Եոսիպ Իլիչիչը, որը 4 անգամ գրաւեց մրցակցի դարպասը: «Վալենսիա»-ի կազմից դուբլ ձեւակերպեց  Կեւին Գամէյրոն, միւս գնդակը խփեց Ֆերան Տորէսը:

Երկու թիմերի ընդհանուր դիմակայութեան արդիւնքում գրանցւեց 8:4 հաշիւը յօգուտ՝ «Ատալանտա»-ի:

Այսօր եւս կը կայանայ երկու հանդիպում: «Պարի Սէն Ժերմէն»-ը կը հիւրընկալի «Բորուսիա Դորտմունդ»-ին, «Լիւերպուլ»-ը՝ «Ատլետիկօ Մադրիդ»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։