Հա

Մարզական

11/03/2020 - 11:20

Կապարոս․ «Սեւիլիա»-ն իմ տունն է, բայց շատ հետաքրքիր առաջարկ ստացայ Հայաստանից

«Սեւիլիա» ակումբը շնորհակալութիւն է յայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնում նշանակւած 64-ամեայ Խոակին Կապարոսին, որը հեռացել է իսպանական ակումբի զարգացման բաժնի ղեկավարի պաշտօնից։

«alikonline.ir» - «Սեւիլիա» ակումբը շնորհակալութիւն է յայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնում նշանակւած 64-ամեայ Խոակին Կապարոսին, որը հեռացել է իսպանական ակումբի զարգացման բաժնի ղեկավարի պաշտօնից։ Գրում է News.am-ը:

««Սեւիլիա»-ն իմ տունն է, բայց մարզչական աշխատանքն իմ կեանքն է։ Ես շատ հետաքրքիր առաջարկ ստացայ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրէն Խինես Մելենդէսից եւ դարձեալ ոգեւորւեցի խաղադաշտ վերադառնալու կրքից։ Բարդ եւ հասուն որոշում էր՝ մասնագիտութեան նկատմամբ իմ կրքից դրդւած։

Երբ որոշմանս մասին յայտնեցի ակումբի ղեկավարութեանը, որեւէ արգելքի չհանդիպեցի։ Նրանք ողջունեցին իմ որոշումը եւ մաղթեցին յաջողութիւն»,- ասել է Կապարոսը իսպանական ակումբի մամուլի ծառայութեան հետ զրոյցում։

Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսւած է մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ը՝ 2022 թ․ աշխարհի առաջնութեան ընտրական մրցաշարի աւարտը:

Խոակին Կապարոսը ծնւել է 1955 թւականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Յայտնի է Բիլբաոյի «Աթլետիկ»-ում, «Դեպորտիւօ»-ում եւ յատկապէս «Սեւիլիա»-ում մարզչական աշխատանքով: «Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսէ Օբրերօ» (Իսպանիա) - 1981-1984

«Կամպիլեօ» (Իսպանիա) - 1984-1986

«Մոտիլեա» (Իսպանիա) - 1986-1989

«Կաստիլէ-Լա Մանչա» (Իսպանիա) - 1989-1990

«Խիմնաստիկօ Ալկասար» (Իսպանիա) - 1990-1992

«Կոնկենսէ» (Իսպանիա) - 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) - 1994-1995

«Մորալօ» (Իսպանիա) - 1995-1996

«Ռեկրեատիւօ» (Իսպանիա) - 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) - 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սեւիլիա» (Իսպանիա) - 2000-2005

«Դեպորտիւօ» (Իսպանիա) - 2005-2007

«Աթլետիկ Բիլբաօ» (Իսպանիա) - 2007-2011

«Նիւշատել Քսամաքս» (Շվեցարիա) - 2011

«Մալեորկա» (Իսպանիա) - 2011-2013

«Լեւանտէ» (Իսպանիա) - 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) - 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) - 2016-2017

«Ալ Ահլի» (Կատար) - 2017

«Սեւիլիա» (ԺՊ) (Իսպանիա) - 2018

«Սեւիլիա» (ԺՊ) (Իսպանիա) - 2019 

Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը թափուր էր փետրւարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանեանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնայ ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։