Հա

Մարզական

14/03/2020 - 08:40

ՈՒԵՖԱ-ն դադարեցրեց եւրագաւաթային մրցաշարերը

ՈՒԵՖԱ-ն որոշել է դադարեցնել ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարերը նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն որոշել է դադարեցնել ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարերը նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, յայտնում է կազմակերպութեան պաշտօնական կայքը։

Յաջորդ շաբաթ նախատեսւած փլէյ-օֆֆի հանդիպումները տեղի չեն ունենայ։ Նոր ժամկէտի մասին որոշում կը լինի հետագայում։

Յիշեցնենք, որ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնութիւնները դադարեցւել են, Անգլիայի եւ Գերմանիայի առաջնութիւններում նախատեսւած է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների, սակայն մեծ է հաւանականութիւնը, որը այդ երկրների իշխանութիւնները կը պարտադրեն մարզական միջոցառումների դադարեցում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։