Հա

Մարզական

16/03/2020 - 10:00

«Արսենալ»-ը պատրաստ է քննարկել Մխիթարեանին «Ռոմա»-ին վաճառելու տարբերակը

Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարութիւնը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքը:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարութիւնը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքը: Գրում է News.am-ը:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Արսենալ»-ը պատրաստ է հրաժարւել հայ կիսապաշտպանի ծառայութիւններից, եթէ «Ռոմա»-ն նրա տեղափոխութեան դիմաց պատրաստ լինի վճարել «Արսենալ»-ի պահանջած գումարը:

Այնուամենայնիւ, «Արսենալ»-ը մինչեւ մրցաշրջանի աւարտ կը հետեւի Մխիթարեանի մրցելոյթներին եւ 31-ամեայ կիսապաշտպանի ապագայի վերաբերեալ վերջնական որոշում կընդունի միայն ամռանը:

Յիշեցնենք, որ 31-ամեայ Մխիթարեանը վարձակալութեամբ «Ռոմա» է տեղափոխւել 2019 թւականի ամռանը: Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Աւելի վաղ «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչ Միկել Արտետան չէր բացառել ընթացիկ մրցաշրջանի աւարտից յետոյ Մխիթարեանին վերադարձնելու հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։