Հա

Մարզական

17/03/2020 - 11:50

Յայտնի է՝ երբ կարող է վերսկսւել Ա Սերիայի առաջնութիւնը

Իտալական Ա Սերիայի բոլոր 20 ակումբները՝ մարտի 16-ին, վիդէոկոնֆերանսների ռեժիմով, քննարկել են, թէ ինչպէս աւարտել մրցաշրջանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերի դադարեցման պայմաններում:

«alikonline.ir» - Իտալական Ա Սերիայի բոլոր 20 ակումբները՝ մարտի 16-ին, վիդէոկոնֆերանսների ռեժիմով, քննարկել են, թէ ինչպէս աւարտել մրցաշրջանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերի դադարեցման պայմաններում: Տեղեկացնում է Tert.am-ը:

Հաղորդւում է, որ ակումբները մայիսի 9-ին նախապէս պայմանաւորւել են առաջնութեան խաղերը վերսկսելու համար: Արդիւնքում առաջնութիւնը պէտք է տեւի մինչեւ յուլիսի կէսը: Որոշումը դեռ վերջնական չէ, մի քանի օրից ակումբի ներկայացուցիչները կրկին կը հանդիպեն՝ քննարկելու այս հարցը:

Յիշեցնենք, որ սկզբնապէս Ա Սերիայում նրանք որոշեցին խաղեր անցկացնել առանց երկրպագուների մինչեւ ապրիլի 3-ը, բայց կորոնավիրուսով վարակման դէպքերի թւի աւելացման պատճառով առաջնութիւնը դադարեցւեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։