Հա

Մարզական

18/03/2020 - 08:00

ՈՒԵՖԱ-ն հաստատեց Եւրօ-2020-ի յետաձգումը մէկ տարով

ՈՒԵՖԱ-ն պաշտօնական կայքում հաստատեց, որ Եւրօ-2020-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով յետաձգւում է եւ կանցկացւի 2021 թ․ յունիս-յուլիսին։ 

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն պաշտօնական կայքում հաստատեց, որ Եւրօ-2020-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով յետաձգւում է եւ կանցկացւի 2021 թ․ յունիս-յուլիսին։ Հաղորդում է News.am-ը։

Նշւում է, որ առաջնահերթութիւնը տրւել է ազգային առաջնութիւնները եւ եւրոգաւաթային մրցաշարերը աւարտին հասցնելուն։

ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալութիւն է յայտնել կազմակերպութեան անդամ 55 երկրների ֆեդերացիաներին, լիգաներին, ակումբներին եւ խաղացողների կազմակերպութիւններին համագործակցութեան եւ ընդհանուր որոշման հասնելու համար։

ՈՒԵՖԱ-ն նաեւ շնորհակալութիւն է յայտնել Հարաւային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիային 2020 թ․ Ամերիկայի գաւաթի խաղարկութեան եզրափակիչ մրցաշարը նոյնպէս մէկ տարով յետաձգելու համար։

ՈՒԵՖԱ-ն նաեւ որոշել է մարտին եւրոպական ազգային հաւաքականների մասնակցութեամբ նախատեսւած ընկերական հանդիպումներն անցկացնել յունիսին, եթէ պանդեմիան դարձեալ արգելք չդառնայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։