Հա

Մարզական

27/03/2020 - 10:00

Մխիթարեանի խորհուրդն ու խնդրանքը․ ի՞նչ է խնդրել Հայաստանի հաւաքականի աւագը

Մխիթարեանը իր հետեւորդներին խորհուրդ է տւել մնալ տանը, լինել ապահով եւ պահպանել լաւ մարզավիճակը։

«alikonline.ir» - Մխիթարեանը իր հետեւորդներին խորհուրդ է տւել մնալ տանը, լինել ապահով եւ պահպանել լաւ մարզավիճակը։

Լոնդոնեան «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը, որն այժմ վարձակալութեան իրաւունքով հանդէս է գալիս իտալական «Ռոմա»-ում, Instagram-ի իր էջի Story բաժնում տեսանիւթ է հրապարակել՝ պատմելով, թէ ինչպէս է անցկացնում «տնային մեկուսացման» օրերը։ Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Աշխարհի համար դժւարին այս օրերին ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ տանն անհատական մարզւելուց եւ ընտանիքիս հետ աւելի շատ ժամանակ անցկացնելուց բացի, ես նոր նախասիրութիւն եմ ձեռք բերել՝ ֆիլմեր եւ սերիալներ դիտել»,- ասել է հայազգի ֆուտբոլիստն ու դիմելով հետեւորդներին՝ նշել, որ ուրախ կը լինէր, եթէ իրեն լաւ ֆիլմեր ու սերիալներ խորհուրդ տային։

«Մնացէք տանը, եղէք ապահով եւ պահպանէք մարզավիճակը»,- այս ուղերձով է Մխիթարեանը եզրափակել է իր կարճ տեսանիւթը։

Աւելի ուշ Մխիթարեանը տեսանիւթում հնչեցրած յորդորը ներկայացրել է նաեւ գրառման տեսքով, որում աւելացրել է. «Նաեւ աղօթում եմ նրանց համար, ովքեր տառապում են դժւարին այս ժամանակներում։ Իմ մտքերը նաեւ այն բուժաշխատողների հետ են, որոնք պայքարում են կեանքեր փրկելու համար»։

Յիշեցնենք, որ վերջերս The Times-ին տւած հարցազրոյցում 31-ամեայ ֆուտբոլիստը նշել էր, որ չգիտի, թէ ակումբում ինչպիսին կը լինի իր ապագան, բայց կը գերադարսէր Իտալիայում մնալ, քանի որ այդտեղ իր բնութագրին համապատասխանող ֆուտբոլ են խաղում։ Նշւում էր, որ Մխիթարեանի գործակալ Միլօ Ռայոլան փորձում է եւս մի խաղաշրջանով երկարաձգել Մխիթարեանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ։ Մխիթարեանը պատրաստ է մնալ Հռոմում նաեւ աւելի ցածր աշխատավարձով։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։