Միջազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Բախը յայտարարել է, որ 2021 թւականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացւեն «Տոկիօ-2020» անւանմամբ, իսկ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մէկ տարով յետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:
«alikonline.ir» - Միջազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Բախը յայտարարել է, որ 2021 թւականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացւեն «Տոկիօ-2020» անւանմամբ, իսկ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մէկ տարով յետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից: Տեղեկացնում է News.am-ը:
«Պարզ է, որ այն մարզիկները, որոնք արդէն ձեռք էին բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր, կը պահպանեն դրանք: Անհրաժեշտութիւն չկայ ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:
2021 թւականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացւեն «Տոկիօ-2020» անւանմամբ: Մենք Օլիմպիական խաղերի անւանափոխութիւն չենք նախատեսում»,- Բախի խօսքը փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայութիւնը:
Աւելի վաղ Թոմաս Բախը չէր բացռել, որ Օլիմպիական խաղերը կարող են անցկացւել 2021 թւականի գարնանը:
Յիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային Օլիմպիական կոմիտէն յայտարարեց Տոկիօ-2020-ի խաղերը 1 տարով յետաձգելու մասին: Յայտարարութիւնում նշւում էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացւեն 2021 թւականի յուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: