Հա

Մարզական

31/03/2020 - 08:40

Մեսսին եւ «Բարսելոնա»-ի միւս խաղացողները կը հրաժարւեն 70% աշխատավարձից կորոնավիրուսի համավարակի ընթացքում

Լիոնէլ Մեսսին եւ կատալոնական «Բարսելոնա»-ի միւս անդամները կը հրաժարւեն իրենց աշխատավարձի 70 տոկոսից՝ ֆինանսապէս աջակցելով ակումբին կորոնավիրուսի համավարակի ժամանակահատւածում:

«alikonline.ir» - Լիոնէլ Մեսսին եւ կատալոնական «Բարսելոնա»-ի միւս անդամները կը հրաժարւեն իրենց աշխատավարձի 70 տոկոսից՝ ֆինանսապէս աջակցելով ակումբին կորոնավիրուսի համավարակի ժամանակահատւածում:

Ինչպէս յայտնում է CNN-ը, արգենտինացի ֆուտբոլիստն այս մասին յայտարարոթիւն է հրապարակել ինստագրամեան իր էջում՝ նշելով, որ խաղացողները հետագայում եւս ներդրումներ կանեն, որպէսզի ակումբի իւրաքանչիւր աշխատակից կարողանայ ստանալ իր ամբողջական աշխատավարձն արտակարգ դրութեան ընթացքում:

Իսպանիայում, որը Եւրոպայի երկրորդ ամենատուժած երկիրն է կորոնավիրուսի համավարակի պատճառով, վարակման աւելի քան 85 հազար դէպք է արձանագրւել, ինչպէս նաեւ մահւան 7340 դէպք:

Յիշեցնենք, որ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ թուրինեան «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները համաձայնել են հրաժարւել իրենց 4 ամսւայ աշխատավարձից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։