Հա

Մարզական

07/04/2020 - 07:40

Մահացել է «Ռէալ»-ի, «Բարսելոնա»-ի եւ «Աթլետիկօ»-ի նախկին գլխաւոր մարզիչ

71 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռէալ»-ի, «Աթլետիկօ»-ի, «Բարսելոնա»-ի եւ Սերբիայի հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Ռադոմիր Անտիչը։ 

«alikonline.ir» - 71 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռէալ»-ի, «Աթլետիկօ»-ի, «Բարսելոնա»-ի եւ Սերբիայի հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Ռադոմիր Անտիչը։ Հռչակաւոր սերբ մասնագէտի մահւան պատճառը չի նշւում։ Հաղորդում է News.am-ը:

«Մարզական ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզիչներից մէկի մահը։ Ռադոմիր Անտիչը յաւէրժ կը մնայ մեր սրտերում։ Հանգչիր խաղաղութեամբ»,- նշւում է «Աթլետիկօ»-ի մամուլի ծառայութեան հաղորդագրութիւնում։

«Ռէալ»-ն ու «Բարսելոնա»-ն եւս ցաւակցել են Անտիչի մահւան կապակցութեամբ։

Անտիչը միակ մարզիչն է, որը եղել է այս երեք ակումբների գլխաւոր մարզիչը։ Նրա ղեկավարութեամբ «Աթլետիկօ»-ն 1996-ին դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գաւաթակիր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։