Հա

Մարզական

16/04/2020 - 12:00

Նոր զարգացումներ Մխիթարեանի ապագայի շուրջ

Իտալական «Ռոմա»-ն չի պատրաստւում հրաժարւել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանից:

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ն չի պատրաստւում հրաժարւել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանից, տեղեկացնում է Transfermarketweb-ը՝ յղում անելով իտալական մամուլին: Գրում է News.am-ը:

«Ռոմա»-ն, չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքի դիմաց «Արսենալի»-ն վճարել լոնդոնեան ակումբից պահանջւող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եւրօ:

«Ռոմա»-ի գլխաւոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարութիւնից անցում կատարել 3-5-2 մարտավարութեանը՝ Մխիթարեանին օգտագործելով որպէս երկրորդ յարձակւող՝ Էդին Ջեկոյի կողքին:

Աւելի վաղ Gazetta.it-ը տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարեանը պատրաստ է շարունակել կարիերան հռոմէական ակումբում նաեւ աշխատավարձի նւազման դէպքում:

31-ամեայ Մխիթարեանի ծառայութիւններով հետաքրքրւած է Ռուսաստանի առաջնութիւնը ներկայացնող «Զենիթ»-ը:

«Ռոմա»-ում վարձակալութեամբ հանդէս եկող Մխիթարեանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։