Ֆուտբոլի միջազգային կազմակերպութիւնը՝ ՖԻՖԱ-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժւարութիւնները յաղթահարելու նպատակով ֆինանսական աջակցութիւն կը տրամադրի երկրների ֆեդերացիաներին:
«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային կազմակերպութիւնը՝ ՖԻՖԱ-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժւարութիւնները յաղթահարելու նպատակով ֆինանսական աջակցութիւն կը տրամադրի երկրների ֆեդերացիաներին: Այս մասին գրում է News.am-ը
«ՖԻՖԱ-ն կաջակցի նրանց, ովքեր ֆինանսական դժւարութիւնների առաջ են կանգնել: Առաջին փուլով մենք ֆեդերացիաներին կը տրամադրենք 150 միլիոն դոլար: Երկրորդ փուլով կը մեծացնենք ֆինանսական աջակցութիւնը»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խօսքը փոխանցում է կազմակերպութեան մամուլի ծառայութիւնը:
Ստացւում է, որ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող 211 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից իւրաքանչիւրը կազմակերպութիւնից կը ստանայ շուրջ կէս միլիոն դոլարի աջակցութիւն:
Յիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի գրեթէ բոլոր երկրներում դադարեցւած են ֆուտբոլային պրոֆեսիոնալ եւ սիրողական առաջնութիւնները: