Հա

Մարզական

26/04/2020 - 10:05

Ռոնալդուն մտադիր է եւս 2 տարի անցկացնել «Իւվենտուս»-ում

Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է եւս 2 տարի անցկացնել Ա Սերիայում:

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է եւս 2 տարի անցկացնել Ա Սերիայում: Ըստ News.am-ի՝ յայտնում է Tuttosport-ը:

35-ամեայ Ռոնալդուն «Իւվենտուս»-ում մրցելոյթները շարունակելու համար պատրաստ է հրաժարւել աշխատավարձի մի մասին:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ «Իւվենտուս»-ը պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթէ նրա դիմաց ստանայ 50 միլիոն ֆունտի (շուրջ 55 միլիոն եւրօ) առաջարկ:

«Իւվենտուս»-ը նման քայլի դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ունեցած ֆինանսական դժւարութիւնների պատճառով: Թուրինյան ակումբում կարծում են, որ չեն կարող վճարել 35-ամեայ ֆուտբոլիստի աշխատավարձը:

Կրիշտիանու Ռոնալդուի ծառայութիւններով հետաքրքրւած է պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։