Հա

Մարզական

26/04/2020 - 12:05

Տեբաս. «Լա Լիգայի հանդիպումներն 2020 թւականին կանցկացւեն առանց հանդիսականների»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խաւիէր Տեբասը յայտարարել է, որ մինչեւ 2021 թւականի յունւար առաջնութեան հանդիպումները կանցկացւեն առանց հանդիսականների:

«alikonline.ir» - Իսպանական Լա Լիգայի նախագահ Խաւիէր Տեբասը յայտարարել է, որ մինչեւ 2021 թւականի յունւար առաջնութեան հանդիպումները կանցկացւեն առանց հանդիսականների: Գրում է News.am-ը:

«Ամենայն հաւանականութեամբ, հանդիպումները մինչեւ 2021 թւականի յունւար կանցկացւեն առանց հանդիսականների: Կը հետեւենք իրավիճակի զարգացմանը եւ անհրաժեշտութեան դէպքում կը վերանայենք այդ որոշումը:

Մենք պէտք է շատ զգոյշ գործենք եւ թոյլ տանք ստադիոն մուտք գործել միայն հանդիպումները հեռարձակող ընկերութեան աշխատակիցներին»,- Տեբասի խօսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Խաւիէր Տեբասն աւելի վաղ յայտարարել էր, որ այն թիմերը, որոնք կը հրաժարւեն խաղադաշտ դուրս գալ, պատժամիջոցների կենթարկւեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։