Print this page
29/04/2020 - 08:00

Ֆրանսիայում դիտարկում է առաջնութեան արդիւնքների ամփոփման 3 տարբերակ

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դիտարկում է առաջնութեան մրցաշարային աղիւսակի ամփոփման երեք տարբերակ։ Ֆրանսիայի կառավարութիւնը որոշել է մինչեւ սեպտեմբեր երկրում արգելել խոշոր մարզական միջոցառումները։ 

«alikonline.ir» - Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դիտարկում է առաջնութեան մրցաշարային աղիւսակի ամփոփման երեք տարբերակ։ Ֆրանսիայի կառավարութիւնը որոշել է մինչեւ սեպտեմբեր երկրում արգելել խոշոր մարզական միջոցառումները։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած ֆուտբոլային մրցաշրջանը չի վերսկսւի։ Գրում է News.am-ը:

Երեք տարբերակներն են․ թիմերին դասակարգել առաջնութեան դադարեցման պահին զբաղեցրած տեղերով, առաջին շրջանի արդիւնքներով կամ միաւորների միջինացւած քանակով։

Երեք տարբերակով էլ չեմպիոն կը դառնայ առաջատար ՊՍԺ-ն, երկրորդ տեղը եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ ուղեգիրը բաժին կը հասնի «Մարսէլ»-ին։ Չեմպիոնների լիգայի որակաւորման փուլում կը խաղայ «Ռեն»-ը։

Երեք տարբերութիւնները վերաբերում են Եւրոպայի լիգայի ուղեգրերի բաշխմանը եւ երեք յետնապահների տեղերի որոշմանը։

Յարակից լուրեր