Հա

Մարզական

02/05/2020 - 08:05

«Ռոմա»-ն Մխիթարեանին պահելու համար մէկ այլ ֆուտբոլիստի է առաջարկում «Արսենալ»-ին

 «Ռոմա»-ն Հենրիխ Մխիթարեանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի:

«alikonline.ir» - «Ռոմա»-ն Հենրիխ Մխիթարեանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի: Այս մասին եղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

«Գայլեր»-ը պատրաստ են Մխիթարեանի տրանսֆերին կցել նաեւ թուրք Չենգիզ Իւնդէրին: Իտալական թիմը ֆուտբոլիստի հետ նաեւ կը վճարի մօտ 10 միլիոն եւրօ, որպէսզի ստանայ Մխիթարեանին:

Նշենք, որ աւելի վաղ տեղեկութիւններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրէն Ջանլուկա Պետրաչիի բանակցութիւններն անգլիական ակումբի հետ դրական արդիւնք են ունեցել: Մխիթարեանի վարձակալութեան պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսւած է մինչեւ յունիսի 30-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով եւրոպական առաջնութիւնները դադարեցւած են, եւ յստակ ժամկէտները չկան, թէ երբ կը վերսկսւեն, բայց Պետրաչիի բանակցութեան արդիւնքում Մխիթարեանը թիմում կը մնայ մինչեւ մրցաշրջանի աւարտը` անկախ նրանից՝ երբ այն կաւարտւի:

Յիշեցնենք, որ «Ռոմա»-ի կազմում Հենրիխ Մխիթարեանը դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։