Հա

Մարզական

04/05/2020 - 08:05

«Ֆուտբոլը պէտք է ազատւի աւելորդ ծախսերից». Ռումենիգէ

 Եւրոպական գրանդ ակումբներից, Գերմանիայի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր տնօրէն Կառլ-Հայնց Ռումենիգէն կոչ է արել համաեւրոպական մակարդակում կրճատել ծախսերը ֆուտբոլում:

«alikonline.ir» - Եւրոպական գրանդ ակումբներից, Գերմանիայի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր տնօրէն Կառլ-Հայնց Ռումենիգէն կոչ է արել համաեւրոպական մակարդակում կրճատել ծախսերը ֆուտբոլում. Հաղորդում է գերմանական սպորտայի պարբերական Kicker-ը:

«Ֆուտբոլում պէտք է լինի աւելի մեծ իմաստ։ Տարիների ընթացքում աճել են խաղացողների վարձատրութիւնը, տրանսֆերային գումարները, գործակալների բոնուսները։ Ֆուտբոլը պէտք է ազատւի աւելորդ ծախսերից։ Պէտք է լինի համաեւրոպական որոշում»,- ասել է նախկին աշխարհահռչակ ֆուտբոլիստը:

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եւրոպական առաջնութիւնները դադարեցւած են։ Կանխատեսւում է, որ լիգաներն ու ակումբները կունենան զգալի ֆինանսական կորուստներ։ Շատ թիմեր արդէն կրճատել են ֆուտբոլիստների աշխատավարձը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։