Հա

Մարզական

04/05/2020 - 10:40

«Մխիթարեանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է». Էդին Ջեկօ

«Ռոմա»-ի յարձակւող Էդին Ջեկոն իր թիմակից եւ Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին համարում է կարեւոր ֆուտբոլիստ մայրաքաղաքային ակումբում:

«alikonline.ir» - «Ռոմա»-ի յարձակւող Էդին Ջեկոն իր թիմակից եւ Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին համարում է կարեւոր ֆուտբոլիստ մայրաքաղաքային ակումբում: Այս մասին ըստ «Արմէնպրես»-ի՝ հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը:

«Մխիթարեանն ինձ միշտ է դուր եկել: Մենք երկուսս էլ խաղացել ենք թէ Գերմանիայում, թէ Անգլիայում: Հիմա նրան գիտեմ, որպէս անհատ եւ նա լաւ տղայ է: Մխիթարեանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ուզում է մնալ «Ռոմա»-ում: Նրա նման ֆուտբոլիստները կարեւոր նշանակութիւն ունեն թիմի համար»,- ասել է «Գայլեր»-ի աւագը:

Աւելի վաղ տեղեկութիւններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրէն Ջանլուկա Պետրաչիի բանակցութիւններն անգլիական ակումբի հետ դրական արդիւնք են ունեցել: Մխիթարեանի վարձակալութեան պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսւած էր մինչեւ յունիսի 30-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնութիւնը դադարեցւած է, եւ յստակ ժամկէտները չկան, թէ երբ կը վերսկսկւի, բայց Պետրաչիի բանակցութեան արդիւնքում Մխիթարեանը թիմում կը մնայ մինչեւ մրցաշրջանի աւարտը` անկախ նրանից, երբ այն կաւարտւի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխւեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։