Հա

Մարզական

04/05/2020 - 12:30

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնեակը

Transfermarkt գործակալութիւնը հրապարակել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնեակը՝ հաշւարկը կատարելով կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով փոփոխւած տրանսֆերային արժէքներով:

«alikonline.ir» - Transfermarkt գործակալութիւնը հրապարակել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնեակը՝ հաշւարկը կատարելով կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով փոփոխւած տրանսֆերային արժէքներով: Գրում է News.am-ը:

Ցուցակը գլխաւորել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն: Խոսեպ Գւարդիոլայի գլխաւորած ակումբը միակն է, որի կազմի արժէքը գերազանցում է 1 միլիարդ եւրոն: Երկրորդ տեղում «Լիւերպուլ»-ն է (967 միլիոն եւրօ), երրորդ տեղում՝ Մադրիդի «Ռէալ»-ը՝ (888.5 միլիոն եւրօ):

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնեակը՝ 

1. «Մանչեսթեր Սիթի» - 1.02 միլիարդ եւրօ

2. «Լիւերպուլ» - 967 միլիոն եւրօ

3. «Ռէալ Մադրիդ» - 888.5 միլիոն եւրօ

4. «Բարսելոնա» - 852.7 միլիոն եւրօ

5. ՊՍԺ - 843.7 միլիոն եւրօ

6. «Բայերն Միւնխէն» - 756.6 միլիոն եւրօ

7. «Աթլետիկօ Մադրիդ» - 709 միլիոն եւրօ

8. «Տոտենհեմ» - 699 միլիոն եւրօ

9. «Չելսի» - 679.9 միլիոն եւրօ

10. «Մանչեսթեր Իւնայթեդ» - 646.7 միլիոն եւրօ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։