Print this page
05/05/2020 - 11:55

ՈՒԵՖԱ նախագահ․ «Հին ու բարի ֆուտբոլը շուտով կը վերադառնայ»

ՈՒԵՖԱ նախագահ, 52-ամեայ սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը յոյս է յայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած մրցաշրջանը շուտով կը վերսկսւի։

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ նախագահ, 52-ամեայ սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը յոյս է յայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած մրցաշրջանը շուտով կը վերսկսւի։ Այս մասին գրում է News.am-ը:

«Մարդկութիւնը կը յաղթահարի կորոնավիրուսի պանդեմիան։ Մենք տեսանք, թէ ինչքան խոցելի է մեր աշխարհը։ Ֆուտբոլը ստեղծւած է դրական էներգիայից, եւ մինչեւ այն չվերադառնայ, մարդիկ չեն ունենայ զգացում, թէ ամէն ինչ նորմալ է։ Ֆուտբոլը կարճ ժամանակով կը փոխւի։ Այն արդէն տեսել է պատերազմներ եւ համաճարակներ անցեալում։

Հին ու բարի ֆուտբոլը շուտով կը վերադառնայ։ Մենք կը ցանկանայինք, որ դա շուտ տեղի ունենար, բայց ամէն ինչ կախւած է պետական մարմինների որոշումներից։ Համեմատաբար շուտով հանդիպումները կը վերսկսւեն փակ դռների յետեւում եւ բոլոր բժշկական պահանջների կիրառմամբ։ Ամէն ինչ որոշում է քաղաքականութիւնը»,- Չեֆերինի խօսքը մէջբերում է Nova.rs-ը։

ՈՒԵՖԱ-ում յոյս ունեն ամռանը վերսկսել եւրագաւաթային մրցաշարերը եւ աւարտին հասցնել մինչեւ օգոստոսի վերջ։

Յարակից լուրեր