Հա

Մարզական

06/05/2020 - 12:25

Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային տրանսֆերային շուկան կը կորցնի 10 միլիարդ եւրօ

Եւրոպական լաւագոյն ֆուտբոլային ակումբները պատրաստւում են կորոնավիրուսի համավարակի ֆոնին կրճատել ծախսերը։ Արդիւնքում, ֆուտբոլային տրանսֆերային շուկան կարող է կորցնել 10 միլիարդ եւրօ։ 

«alikonline.ir» - Եւրոպական լաւագոյն ֆուտբոլային ակումբները պատրաստւում են կորոնավիրուսի համավարակի ֆոնին կրճատել ծախսերը։ Արդիւնքում, ֆուտբոլային տրանսֆերային շուկան կարող է կորցնել 10 միլիարդ եւրօ։ Vesti.ru-ի հաղորդմամբ, հաշւարկել է Financial Times-ը, որը նաեւ բացատրում է, որ տնտեսելու են նաեւ նոր խաղացողների գնումների վրայ. գլոբալ ճգնաժամի պայմաններում նրանք ակնյայտօրէն «էժանանում են»: Գրում է Panorama.am-ը:

KPMG ընկերութիւնը վերլուծելով իրավիճակը եւրոպական ակումբներում, յայտարարել է, որ իրականում գործընթացն արդէն սկսւել է։ Միաժամանակ փորձագէտները նշում են, որ նախորդ մի քանի տարիներին գները կայուն աճել էին, յատկապէս անգլիական Պրեմիեր-լիգայի, իսպանական Լա լիգայի եւ գերմանական Բունդեսլիգայի։ Այնուհանդերձ, այժմ ֆուտբոլային խաղերը ողջ աշխարհում դադարեցւած են եւ ժամանակն է կրճատել ծախսերը։

Ամառային տրանսֆերային պատուհանի եռամսեայ շրջանը, երբ թիմերը կարող են ձեռք բերել խաղացողների, պէտք է մեկնարկի յուլիսի 1-ից, բայց ՖԻՖԱ-ն ցանկանում է ժամկէտը տեղափոխել մինչեւ օգոստոս։ Վերլուծաբանները վստահ են, դա քիչ կօգնի լրջօրէն տուժած շուկային։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։