Հա

Մարզական

07/05/2020 - 08:05

Արոնեանը յաղթանակներ է տօնել Ազգերի գաւաթի 3-րդ եւ 4-րդ տուրերում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը յաղթանակներ է տարել Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) 3-րդ եւ 4-րդ տուրերում։

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը յաղթանակներ է տարել Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) 3-րդ եւ 4-րդ տուրերում։

3-րդ տուրում Եւրոպայի հաւաքականը, որի կազմում հանդէս է գալիս Արոնեանը, մրցեց Հնդկաստանի թիմի հետ։ Լեւոն Արոնեանը սպիտակներով առաւելութեան հասաւ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եւրոպայի հաւաքականը յաղթեց 2.5։1.5 հաշւով։

Չորրորդ տուրում Եւրոպայի թիմը խաղաց ԱՄՆ-ի հետ։ Լեւոն Արոնեանը սեւերով մրցեց Կուբայի հաւաքականի նախկին առաջատար Լենիէր Դոմինգեսի հետ եւ յաղթեց 48 քայլում։ Եւրոպայի թիմը յաղթանակ տարաւ 3։1 հաշւով։

Չորրորդ տուրում Չինաստանի հաւաքականը 2.5։1.5 հաշւով պարտութեան մատնեց հնդիկներին։ Ռուսաստանի թիմն ուժեղ էր մնացեալ աշխարհի հաւաքականից՝ 3։1։

Առաջատարն է թիմային 7 միաւոր վաստակած Չինաստանը։ ԱՄՆ-ն ու Եւրոպայի թիմն ունեն 5-ական միաւոր։

Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացւի խմբային փուլը։ Ամէն օր կանցկացւի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լաւագոյն թիմերը կը մրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։