Հա

Մարզական

09/05/2020 - 08:30

Ազգերի գաւաթ 5-8-րդ տուրեր. Լեւոն Արոնեանը տարել է մէկ յաղթանակ, 2 պարտիա աւարտել է ոչ ոքի, պարտւել՝ մէկում

Մայիսի 7-8-ին կայացաել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) 5-8-րդ տուրերի հանդիպումները:

«alikonline.ir» - Մայիսի 7-8-ին կայացաել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) 5-8-րդ տուրերի հանդիպումները:

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը տարել է մէկ յաղթանակ, 2 պարտիա աւարտել է ոչ ոքի, պարտւել՝ մէկում:

5-րդ տուորում Եւրոպայի հաւաքականը, որի կազմում հանդէս է գալիս Արոնեանը 2.5:1.5 հաշւով առաւելութեան է հասել մնացեալ աշխարհի հաւաքականի հետ հանդիպումում: Լեւոն Արոնեանը սպիտակներով մրցել է Իրանի շախմատի առաջատար Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ մրցակցին պարտութեան է մատնել 88-րդ քայլում՝ Եւրոպայի հաւաքականի համար նւաճելով յաղթական միաւորը։

6-րդ տուրում Եւրոպայի հաւաքականը 2.5:1.5 հաշւով պարտութեան է մատնել Ռուսաստանի ընտրանուն: Լեւոն Արոնեանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Վլադիսլաւ Արտեմիեւի հետ:

7-րդ տուրում Եւրոպայի հաւաքականը մրցել է Չինաստանի հաւաքականի հետ եւ պարտւել է 1.5։2.5 հաշւով։ Արոնեանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Եի Վէյի հետ։

8-րդ տուրում Եւորպայի հաւաքականը ոչ ոքի՝ 2:2 է խաղացել Հնդկաստանի ընտրանու հետ պայքարում: Արոնեանը սեւերով մրցել է Գուջրատի Վիդիտի հետ եւ պարտութիւն է կրել 66-րդ քայլում։

8 տուրից յետոյ առաջատարը Չինաստանի հաւաքականն է, որը վաստակել է 15 միաւոր: Երկրորդ տեղում է 11 միաւոր վաստակած ԱՄՆ-ի թիմը: Եւրոպայի հաւաքականը 10 միաւորով երրորդ տեղում է։

Մայիսի 9-ին տեղի կունենան նախնական փուլի վերջին երկու տուրերը։ Մայիսի 10-ին երկու ուժեղագոյն թիմերը կը մրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։