Հա

Մարզական

09/05/2020 - 12:10

«Բացայայտելով տաղանդների». «Բարսելոնա»-ի մոսկովեան ակադեմիայի հայ սանը

News.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդէս եկող եւ Հայաստանի հաւաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

«alikonline.ir» - News.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդէս եկող եւ Հայաստանի հաւաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Ռուսական «Չերտանովօ»-ի ակադեմիայում հանդէս է գալիս 12-ամեայ կիսապաշտպան Արման Մանուկեանը, որը մի քանի տարի անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի մոսկովեան ակադեմիայում:

«Արմանը ծնւել է Մոսկւայում, ֆուտբոլով սկսել է զբաղւել 6 տարեկանից»,- News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Հայկ Մանուկեանը:

«Իմ որդին կարիերան սկսել է 2014 թւականին «Լիդեր» ակումբում, 1 տարի անց ճանաչւել է «Megasphere Autumn Cup» մրցաշարի լաւագոյն կիսապաշտպան: 2016 թւականին Արմանը մարզւել է Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում:

2017 թւականին նա տեղափոխւել է Barça Academy Moscow, որտեղ խաղացել է Ժորդի Գրատակոսայի գլխաւորութեամբ: Արմանը մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի Դուբայում, Վալենսիայում: Audi Cup մրցաշարում նրա գոլային փոխանցումը ճանաչւել է լաւագոյնը:

2018 թւականի ամռանն իմ որդին մասնակցել է Summer Cup Armenia մրցաշարին:

Նախորդ տարւայ ապրիլին Արմանը Barça Academy Moscow-ի կազմում մասնակցել է Կատալոնիայում անցկացւած Barça Academy International Tournament մրցաշարին, որում Արմանի թիմը 52 թիմերի մէջ զբաղեցրեց 5-րդ տեղը: «Բարսելոնա»-ի ակադեմիան ունի աւելի քան 40 մասնաճիւղ աշխարհի 22 երկրում: 

Այնուհետեւ Արմանը տեղափոխւեց «Չերտանովօ»-ի ակադեմիա, որտեղ հանդէս է գալիս փլէյմէյքերի դիրքում: 

Որդիս, որն այս ամիս կը նշի ծննդեան 13-րդ տարեդարձը, անհամբերութեամբ սպասում է Հայաստանի պատանեկան հաւաքականից հրաւէրի: Դա մեծ պատիւ կը լինի մեր ընտանիքի համար»,- նշել է Հայկ Մանուկեանը:

 

Սամուէլ Սուքիասեան

 

Յարակից լուրեր

  • Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք
    Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

    Ֆուտբոլասէրների համար առանձնացրել ենք այն հայ ֆուտբոլիստների վեցնեակը, որոնք տարբեր տարիներին մասնակցել են աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ փուլերին: Նրանք կարեւոր դերակատարում են ունեցել ֆուտբոլի պատմութեան մէջ:

  • Երկու Հանրապետութիւնների լեգենդը՝ Էդւարդ Մարգարով
    Երկու Հանրապետութիւնների լեգենդը՝ Էդւարդ Մարգարով

    Լեգենդար հայ ֆուտբոլիստ Էդւարդ Մարգարովը ցոյց է տալիս իր պարգեւների հաւաքածոն ու հպարտօրէն ասում, որ դրանք ունեցածի ընդամենը մի մասն են, մեծ մասը բնակարանում տեղի սղութեան պատճառով տեղափոխել է ամառանոց:
    Աւագ սերնդի ֆուտբոլասէրների կուռքը՝ «Արարատ»-ի լեգենդար 9-րդ համարը, արդէն 73 տարեկան է: Հիմա կնոջ՝ Ստելայի հետ ապրում են երեւանեան համեստ բնակարանում: Երկուսը միասին 68 հազար դրամ թոշակ են ստանում:

  • Հայկական ֆուտբոլը վնասակար է առողջութեան համար
    Հայկական ֆուտբոլը վնասակար է առողջութեան համար

    Ֆուտբոլի Եւրոպայի 2016 թւականի առաջնութեան՝ I խմբի վերջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղը ու 0-3 հաշիւը հիասթափեցրել է հայ ֆուտբոլասէրներին, որոնց գրառումներով էլ ողողւած է «ֆէյսբուք» սոցիալական ցանցը:
    Օգտատէր Արամ Մանուկեանը գրառել է. «Հայկական ֆուտբոլը վնասակար է առողջութեան համար», քիչ յետոյ աւելացրել է. «Ստադիոնները քանդէք տեղը եկեղեցի կառուցէք»:

  • Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում (Շար. 4)
    Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում (Շար. 4)

    Նախկին մասում ձեզ ներկայացրինք ընդհանուր Սպորտի եւ մարմնակրթութեան զարգացումը եւ հայկական սպորտի ու մարմնակրթութեան զարգացումը Օսմանեան կայսրութիւնում: Այս բաժնում ամփոփ կը բացատրւի մարզական շարժումը՝ Զմիւռնիայում (Իզմիր): Զմիւռնիան Օսմանեան կայսրութեան խոշոր նաւահանգիստներից մէկն էր եւ մօտ լինելով՝ եւրոպական քաղաքակրթութեանը եւ յունաբնակ լինելով՝ աւելի էր ներազդւած ժամանակի նորամուծութիւններից:

  • ՆԱՄԱԿԱՆԻ
    ՆԱՄԱԿԱՆԻ

    Վերջերս Հայաստանի հեռուստատեսութեան առաջին ալիքից տեղեկացայ, որ «Զւարթնոց» օդանաւակայանում, Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի համաշխարհային գաւաթի խաղերի առիթով տեղադրւել էին նոյն խաղերին մասնակցող երկրների լաւագոյն ֆուտբոլիստների պատկերները եւ դրանց շարքում նաեւ հայազգի անւանի եւ լաւագոյն ու յայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարեանի պատկերը, որ ներկայում անդամակցում է Գերմանիայի «Բորուսիա Դորտմունդ» խմբին եւ աշխարհի հայութեան պարծանքն է համարւում ու այդպիսով՝ Հայաստանը ներկայացնում համայն աշխարհին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։