Հա

Մարզական

10/05/2020 - 08:30

Թուրք ֆուտբոլիստը կալանաւորւել է 5-ամեայ որդու սպանութեան մեղադրանքով

Թուրքական «Բուրսա Եիլդիրիմսպոր» թիմի ֆուտբոլիստ Ջեւհէր Թոկթաշը սպանել է 5-ամեայ որդուն։

«alikonline.ir» - Թուրքական «Բուրսա Եիլդիրիմսպոր» թիմի ֆուտբոլիստ Ջեւհէր Թոկթաշը սպանել է 5-ամեայ որդուն. հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Թոկթաշն ընդունել է մեղքը երեխայի մահից 11 օր յետոյ, ոստիկանութիւնում տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նրա որդին հոսպիտալացւել էր կորոնավիրուսի կասկածով։ Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիւանդանոցում։ Հիւանդասենեակ մուտք գործելուց կարճ ժամանակ անց, նա շտապ կանչել է բժիշկներին՝ նշելով, որ երեխան շնչառական խնդիրներ ունի: Բժիշկներին չի յաջողւել փրկել երեխայի կեանքը: Նրանք կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։

«Ես բարձը սեղմել էի որդուս դէմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը, մինչեւ նա մահացաւ։ Ես նրան չէի սիրում»,- խոստովանել է յանցագործ հայրը։

Ֆոտբոլիստը կալանաւորւել է, նրան առաջադրւել է սպանութեան մեղադրանք։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։