Հա

Մարզական

10/05/2020 - 08:40

Ազգերի գաւաթ. Արոնեանը պարտւեց Ֆիրուջային, Եւրոպայի հաւաքականը դուրս մնաց պայքարից

Մայիսի 9-ին կայացաւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) խմբային փուլի վերջին՝ 9-րդ տուրերը:

«alikonline.ir» - Մայիսի 9-ին կայացաւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գաւաթի առցանց խաղարկութեան (արագ շախմատ) խմբային փուլի վերջին՝ 9-րդ տուրերը:

Եւրոպայի հաւաքականը, որի կազմում հանդէս էր գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը մրցեց մնացեալ աշխարհի թիմի հետ, եւ բաւարարւեց ոչ ոքի՝ 2:2 արդիւնքով: Լեւոն Արոնեանի մրցակիցն Իրանի շախմատի առաջատար Ալիռեզա Ֆիրուջան էր, որը սպիտակ խաղաքարերով յաղթանակ տարաւ 40-րդ քայլում։

Այսպիսով, Եւրոպայի հաւաքականը 13 միաւորով գրաւեց երրորդ տեղը՝ զրկւելով եզրափակիչ դուրս գալու հնարաւորութիւնից:

Չինաստանի հաւաքականը վերջին տուրում 1.5։2.5 հաշւով պարտւեց ԱՄՆ-ին, որոն էլ թիմային 13 միաւորով եւ ընդհանուր 22 միաւորով գրաւեց երկրորդ տեղը։ Չինաստանը թիմային 17 միաւորով դեռ նախավերջին տուրում ապահովել էր առաջին տեղը։

Գաւաթը մայիսի 10-ին անցկացւելիք եզրափակիչում կը վիճարկեն Չինաստանի եւ ԱՄՆ-ի հաւաքականները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։