Հա

Մարզական

12/05/2020 - 11:45

ՉԼ-ի ու ԵԼ-ի որակաւորման փուլը կը չեղարկւի կամ կը կրճատւի

Ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի որակաւորման փուլը յաջորդ մրցաշրջանում կենթարկւի փոփոխութեան։

«alikonline.ir» - Ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի որակաւորման փուլը յաջորդ մրցաշրջանում կենթարկւի փոփոխութեան։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով յետաձգւած եւ վերսկսւելուց յետոյ մինչեւ օգոստոսի վերջը շարունակւելու դէպքում, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եւ Եւրոպայի լիգայի որակաւորման փուլի չեղարկման կամ կրճատման տարբերակներ: Ըստ News.am-ի՝ հաղորդում է The Times-ը։

Ոչ պաշտօնական տւեալներով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկը սպասւում է հոկտեմբերին։

Որակաւորման փուլի կրճատման դէպքում, թիմերը կանցկացնեն մէկ հանդիպում չէզոք խաղադաշտում կամ էլ երեք փուլերից կը մնայ միայն մէկը։

Յիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դեռ չեն անցկացրել «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Ռէալ»-ը, «Բաւարիա»-ն ու «Չելսի»-ն, «Իւվենտուս»-ն ու «Լիոն»-ը եւ «Բարսելոնա»-ն ու «Նապոլի»-ն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։