Հա

Մարզական

13/05/2020 - 08:00

«Արսենալ»-ն ուզում է վաճառել Մխիթարեանին

Իտալական «Ռոմա»-ն չի դադարեցրել բանակցութիւնները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերի շուրջ: 

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ն չի դադարեցրել բանակցութիւնները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերի շուրջ: Այս մասին յայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, լոնդոնյան ակումբն ուզում է վաճառել Մխիթարեանին եւ կարող է համաձայնութեան գալ «Ռոմա»-ի հետ: Գրում է Yerkir.am-ը:

Աւելի վաղ լուրեր կային, թէ Մխիթարեանն իր գործակալին յայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, եւ Ռայոլան պէտք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում եւ մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Մխիթարեանի վարձակալութեան պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսւած էր մինչեւ յունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնութիւնը դադարեցւած է, և վերսկսւելու յստակ ժամկէտներ չկան, բայց Պետրաչիի բանակցութեան արդիւնքում Մխիթարեանը թիմում կը մնայ մինչեւ մրցաշրջանի աւարտը` անկախ նրանից, թէ երբ այն կաւարտւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։