Հա

Մարզական

14/05/2020 - 11:50

Շումախէրը ճանաչւել է «Ֆորմուլա 1»-ի պատմութեան ամենաազդեցիկ մարդը

Լեգենդար աւտոարշաւորդ Միխայիլ Շումախէրը ճանաչւել է «Ֆորմուլա 1»-ի պատմութեան ամենաազդեցիկ մարդը։

«alikonline.ir» - Լեգենդար աւտոարշաւորդ Միխայիլ Շումախէրը ճանաչւել է «Ֆորմուլա 1»-ի պատմութեան ամենաազդեցիկ մարդը։

Ըստ Panorama.am-ի՝ Vesti.ru կայքը գրում է, որ «Արքայական մրցավազքի» կայքում կայացած վերջնական քւէարկութեան ժամանակ գերմանացին շրջանցել է «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավար Բերնի Էկլեստոնին։

Շումախէրը հաւաքել է 61 տոկոս, նրա մրցակիցը՝ 39 տոկոս։

Շումախէրը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն եւ համարւում է «Ֆորմուլա 1»-ի մեծագոյն վարորդներից մէկը։

Ըստ «Ֆորմուլա 1»-ի պաշտօնական կայքի՝ Շումախէրը «մեծագոյն վարորդն է, որը սպորտը երբեւէ տեսել է»։

2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասւածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ Նա երկար ժամանակ կոմայի մէջ է եղել։ Ներկայ պահին Շումախէրի հարազատները մարզիկի վիճակի մասին մանրամասներ չեն յայտնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։