Հա

Մարզական

16/05/2020 - 08:20

Բելգիան ու Մեծ Բրիտանիան թոյլատրել են «Ֆորմուլա-1»-ի անցկացումն առանց հանդիսականների

 Բելգիան եւ Մեծ Բրիտանիան թոյլատրել են «Ֆորմուլա-1»-ի անցկացումն առանց հանդիսականների:

«alikonline.ir» - Բելգիան եւ Մեծ Բրիտանիան թոյլատրել են «Ֆորմուլա-1»-ի անցկացումն առանց հանդիսականների. Հաղորդում է ESPN-ը։

Բրիտանական «Սիլւերսթոուն» եւ բելգիական «Սպա» աւտոարշաւարաններում յուլիսին եւ օգոստոսին կանցկացւեն «Ֆորուլա-1»-ի Մեծ մրցանակի երկու փուլերը՝ առանց հանդիսականների:

Կազմակերպիչները փոխհատուցում կը ստանան մրցումներն առանց հանդիսականների անցկացնելու համար։

«Ֆորմուլա-1»-ի 2020 թւականի առաջնութիւնը պէտք է մեկնարկէր մարտ ամսին, Աւստրալիայի Մելբուրն քաղաքում: COVID-19 համավարակի հետեւանքով, սակայն, «Ֆորմուլա-1»-ի առաջնութիւնը դեռ չի մեկնարկել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։