Հա

Մարզական

16/05/2020 - 10:40

«Ֆուտոլի վերաբերեալ որեւէ որոշում չի կայացւել». Խալիլեան

Միայն 30 անհատական մարզաձեւերի մարզիկներն են կարող վերսկսել իրենց մարզումները: Թիմային մարզաձեւերի, այդ թւում՝ ֆուտբոլի վերաբերեալ դեռեւս որեւէ որոշում չի կայացւել:

«alikonline.ir» - Միայն 30 անհատական մարզաձեւերի մարզիկներն են կարող վերսկսել իրենց մարզումները: Թիմային մարզաձեւերի, այդ թւում՝ ֆուտբոլի վերաբերեալ դեռեւս որեւէ որոշում չի կայացւել: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է սպորտում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի պետ, Սպորտային բժշկութեան ֆեդերացիայի նախագահ Մասուդ Խալիլեանը:

Անդրադառնալով երկրում ֆուտբոլային մրցաշարերի վերսկսման մասին առաողջապահութեան նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի խօսքերին, Խալիլեանն ասել է, որ այդ կապակցութեամբ յայտարարութիւնները յուսադրող են, եւ տարբեր ոլորտների գործունէութիւնն աստիճանաբար եւ հաշւարկւած ձեւով վերականգնւում է:

«Ֆուտբոլի վերաբերեալ դեռ ոչինչ պարզ չէ, բայց հնարաւոր է մարզումների վերսկսման թոյլտւութիւն տրւի»,- ասել է նա՝ յաւելելով, որ երեք շաբաթ առաջ, Առողջապահութեան նախարարութեան աշխատակիցների մասնակցութեամբ մշակւել է ֆուտբոլի վերսկսման հետ կապւած առողջապահական անհրաժեշտ ցուցումների արձանագրութիւնը, որի գործադրմանը ուշադիր հետեւելու են:

Խալիլեանը տեղեկացրել է, որ այս շաբաթւայ ընթացքում ֆուտբոլի վերաբերեալ որոշում կընդունւի, որը վստահաբար լինելու է իրատեսական եւ կայացւելու առանց աճապարանքի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։