Հա

Մարզական

17/05/2020 - 08:40

Բունդեսլիգան վերսկսւեց

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դադարեցւաց եւրոպական ֆուտբոլային առաջնութիւններից գերմանական Բունդեսլիգան առաջինն էր, որ վերսկսեց պայքարը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դադարեցւաց եւրոպական ֆուտբոլային առաջնութիւններից գերմանական Բունդեսլիգան առաջինն էր, որ վերսկսեց պայքարը:

Վերսկսումից յետոյ, երէկ՝ մայիսի 16-ին մեկնարկեց Բունդեսլիագայի 26-րդ տուրը: «Բորուսիա Դորտմունդ»-ը տանը խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան մատնեց «Շալկէ 04»-ին: «ՌԲ Լայպցիգ»-ը տանը ոչ ոքի՝ 1:1 խաղաց «Ֆրայբուրգ»-ի հետ, իսկ մրցաշարային աղիւսակի առաջատար քառեակի միւս ներկայացուցիցչը՝ «Բորուսիա Մեոնխենգլադբախ»-ը հիւրընկալւելիս 3:1 հաշւով առաւելութեան հասաւ «Այնտարխտ Ֆրանկֆուրտ»-ի նկատմամաբ:

Միւս խաղերում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները.

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1։2

«Ֆորտունա Դիւսելդորֆ» - «Պադերբորն»՝ 0։0

«Հոֆենհայմ» - «Հերտա Բեռլին»՝ 0։3

Մրցաշարային աղիւսակը վաստակած 55 միաւորով շարունակում է գլխաւորել «Բայերն Միւնխէն»-ը, որն այսօր կը հիւրընկալւի «Իւնիոն Բեռլին»-ին: «Բորուսիա Դորտմունդ»-ը 54 միաւորով երկրորդն է, «Բորուսիա Մեոնխենգլադբախ»-ը 52 միաւորով երրորդն է, իսկ առաջատար քառեակը 51 միաւորով եզրափակում է «ՌԲ Լայպցիգ»-ը:

Նշենք, որ Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները մինչեւ մրցաշրջանի աւարտն անցկացւելու են առանց հանդիսականների։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։