Հա

Մարզական

20/05/2020 - 08:05

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնեանը 4 տուրից յետոյ կիսում է 6-7-րդ տեղերը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 4 տուրից յետոյ 2 միաւորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 4 տուրից յետոյ 2 միաւորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ. հաղորդում է News.am-ը:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրէնի հետ։

Յիշեցնենք, որ առաջին երեք տուրերում Արոնեանը յաղթել էր Ալիռեզա Ֆիրուջային, պարտւել Մագնուս Կարլսէնին, ոչ ոքի խաղացել Գրիշչուկի հետ։

Առաջատարներն են 3-ական միաւոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգէյ Կարեակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մայիսի 20-ին կանցկացւի եւս չորս տուր։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլէյ-օֆֆ դուրս կը գայ 8 շախմատիստ։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարի յաղթողը կը ստանայ 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։