Հա

Մարզական

20/05/2020 - 12:35

«Արսենալ»-ը պատրաստ է Մխիթարեանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին փոխանակել «Ռոմա»-ի եւ Հոլանդիայի ազգային հաւաքականի կիսապաշտպան Ջաստին Կլոյւերտի հետ:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին փոխանակել «Ռոմա»-ի եւ Հոլանդիայի ազգային հաւաքականի կիսապաշտպան Ջաստին Կլոյւերտի հետ: Ըստ News.am-ի՝ յայտնում է Metro-ն:

«Արսենալ»-ը 21-ամեայ Կլոյւերտի դիմաց «Ռոմա»-ին կառաջարկի Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքը եւ 15 միլիոն եւրօ:

Մարզական հեղինակաւոր պարբերականները գործարքը համարում են իրատեսական, քանի որ Մխիթարեանի գործակալ Մինօ Ռայոլան հանդիսանում է նաեւ Ջաստին Կլոյւերտի գործակալը:

Նշւում է, որ եթէ «Ռոմա»-ն ընդունի «Արսենալ»-ի առաջարկը, ապա Մինօ Ռայոլային կը յաջողւի աւելի բարձր աշխատավարձ ապահովել 31-ամեայ Մխիթարեանի համար:

Իտալական մարզական պարբերականներից մէկին տւած հարցազրոյցում «Ռոմա»-ի գլխաւոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել էր, որ յաջորդ մրցաշրջանում ցանկանում է իր տրամադրութեան տակ ունենալ 31-ամեայ Մխիթարեանին, որը եւս չի ցանկանում հեռանալ «Ռոմա»-ից:

Աւելի վաղ Sport Mole-ն տեղեկացրել էր, որ «Արսենալ»-ն իջեցրել է Մխիթարեանի տրանսֆերային արժէքը եւ պատրաստ է ընդունել «Ռոմա»-ի առաջարկը:

«Ռոմա»-ում վարձակալութեամբ հանդէս եկող Մխիթարեանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։