Հա

Մարզական

21/05/2020 - 08:25

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնեանը երկրորդ օրն աւարտեց 5-րդ տեղում

Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց լեհ Եան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 4 միաւորով բարձրացաւ 5-րդ տեղ:

«alikonline.ir» - Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց լեհ Եան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 4 միաւորով բարձրացաւ 5-րդ տեղ. հաղորդում է News.am-ը:

4-ական միաւոր ունեն նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Եանջին Իւն ու Դին Լիրէնը։

Առաջին տեղը կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ռուսաստանցի Սերգէյ Կարեակինը՝ 5.5 միաւոր, աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնն ու ամերիկացի Ուեսլի Սոն ունեն 4.5-ական միաւոր։

Յիշեցնենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնեանը յաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտւել նորւեգացի Մագնուս Կարլսէնին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրէնի հետ, պարտւել ամերիկացի Հիկարու Նակամուրային, յաղթել չինացի Եանջի Իւին։

Մայիսի 21-ին անցկացւելիք վերջին երեք տուրերում Լեւոն Արոնեանի մրցակիցները կը լինեն ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Սերգէյ Կարեակինը եւ Դանիիլ Դուբովը։

Առաջին ութ տեղերը գրաւած գրոսմայստերները պայքարը կը շարունակեն նոկաուտ մրցակարգով փուլում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։